Alfapharm

Գրի՛ր նամակ Ձմեռ Պապին

Սիրելի հաճախորդներ, 2020 թ․ դեկտեմբերի 16-ից 2021 թ․ հունվարի 5-ը ներառյալ կատարելով 15 000 դրամ կամ ավելի գնումներ Ալֆա-Ֆարմի՝  Avanta, Avene, Beble, Bioderma, Vichy, Himalaya, Derma, Ducray, LaRoche Posay, Maternea, Mustela, Тетрадент, Swiss Image, Footness, Footprim բրենդերի կոսմետիկ միջոցներից և/կամ մանկական սեգմենտի պարագաներից՝ հնարավորություն կստանաք «գրել նամակ Ձմեռ Պապիկին»:

Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել վերոնշյալ պայմաններին բավարարող միանվագ գնում, ստանալ մասնակցության կտրոնը և խաղարկության կտրոնում նշել.
Ձեր անուն ազգանունը, հեռախոսահամարը և հասցեն,
Ձեր ցանկությունը՝ ինչ նվեր կցանկանաք ստանալ Ձմեռ Պապիկից,
Ձեր ստորագրությունը,

Կտրոնի վրա պետք է լինի Ձեզ սպասարկող աշխատակցի ստորագրությունը։

Այնուհետև ձեր գնման ՀԴՄ կտրոնը պետք է փակցվի խաղարկության կտրոնին, դրա հետ միասին ծալվի և տեղում գցվի խաղարկության արկղի մեջ:

Խաղարկության ավարտից հետո Ալֆա-Ֆարմի ղեկավար կազմից ընտրված չորս անդամից բաղկացած հատուկ ժյուրին պատահականորեն դուրս բերված հարյուր կտրոնից քվեարկությամբ կընտրի երեքը և կիրականացնի դրանցում նշված ցանկությունները: 

Օնլայն պատվերի դեպքում (եթե պատվերը բավարարում է խաղարկության վերոնշյալ պայմաններին) Երևանում և Գյումրիում առաքիչը պատվերի հետ մոտեցնում է խաղարկության դատարկ կտրոնը և ՀԴՄ կտրոնը, հաճախորդը լրացնում է տվյալները կտրոնի վրա, ՀԴՄ կտրոնի հետ ծալում է ու վերադարձնում առաքիչին, առաքիչը այն փոխանցում է Ալֆա-Ֆարմ գլխամաս։ Խաղարկության ժամկետի ավարտից հետո այս կտրոնները ավելացվում են դեղատներից հավաքված կտրոններին։

Մարզերից օնլայն պատվերի դեպքում (եթե պատվերը բավարարում է խաղարկության վերոնշյալ պայմաններին), եթե պատվերը ուղարկվում է Ալֆա-Ֆարմ դեղատուն, որտեղից հաճախորդը պիտի այն վերցնի, ապա պատվերը վերցնելուց հաճախորդը պահանջում է խաղարկության կտրոնը, այն լրացնում է, վերադարձնում աշխատակցին, ով գնման ՀԴՄ կտրոնը ամրացնում է խաղարկության կտրոնին, ծալում և տեղում գցում խաղարկության արկղի մեջ։

Սիրով կսպասենք ձեր ջերմ, կրեատիվ և յուրօրինակ նամակներին՝ իրագործելիության խելամիտ սահմաններում:


Смотреть все