Alfapharm

Նախկին «Պիոներ», այժմ «Աղբյուր» ամսագիրը Ալֆա-Ֆարմում

«Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրն այժմ հասանելի է «Ալֆա-Ֆարմ»-ի դեղատներում։


Նախկինում՝ «Պիոներ», ներկայումս «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրն ունի երկար տարիների պատմություն։ Այն հիմնադրվել է 1923 թ․-ին և հրատարակվում է գրեթե 1 դար։




Ամսագրի խմբագրական խորհրդի կազմում են եղել այնպիսի հեղինակավոր անձինք, ինչպիսիք են Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը և ուրիշներ։


«Աղբյուրը» երեխաներին դաստիարակում է հայրենասիրության ոգով, նրանց մեջ սեր արթնացնում ուսման ու աշխատանքի, գիտության ու տեխնիկայի, գրականության, արվեստի ու ընթերցանության նկատմամբ։ Ճանաչված հեղինակների գործերի կողքին տպագրվում են նաև պատանի ստեղծագործողների ոտանավորներ, պատմվածքներ, հոդվածներ, նկարչական աշխատանքներ, թարգմանություններ արտասահմանյան մանկական գրականությունից։ «Աղբյուրն» անդրադառնում է հայ և աշխարհի ժողովուրդների պատմությանն ու մշակույթին, ազգագրությանը, հրապարակում նաև զվարճալի նյութեր, մաթեմատիկական հետաքրքիր խաղեր ու խնդիրներ, օգտակար խորհուրդներ։


Շնորհիվ «Ալֆա-Ֆարմ»-ի աջակցության «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրը նոր շունչ է ստանում։


Այո-այո, այժմ «Աղբյուր» ամսագիրը կարող եք ձեռք բերել «Ալֆա-Ֆարմ»-ի ներքոնշյալ դեղատներում և Alfa Pharm բջջային հավելվածով (առաքումը գործում է Երևան և Գյումրի քաղաքներում), իսկ ամսագրի արժեքը 800 ՀՀ դրամ է։


ք․ Գյումրի փ․ Ն․ Ռիժկովի 1

ք․ Երևան Մաշտոցի 23

ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5շ, 172

ք․ Երևան, Վ․ Փափազյան 21, 100 տարածք

ք․ Երևան, Աբովյան փող 22 շենք, 53 շինություն

ք․ Երևան, Աճարյան 32/2

ք․ Երևան, Մաշտոցի 48-54

ք․ Երևան, Րաֆֆու 39/10

ք․ Երևան Կոմիտաս 46

ք․ Երևան, Կիևյան 10-76

ք․ Երևան, Վ․ Վաղարշյան 10ա

ք․ Երևան, Ազատության պողոտա, 10 շենք, 62 տարածք

ք․ Երևան, Մամիկոնյանց 2, 86

ք․ Երևան, Աբովյան 38

ք․ Երեւան Բագրատունյաց 10

ք․ Երևան Մուրացանի 113/3ա

ք․ Երևան, Հրաչյա Քոչար 20շ, 16 տարածք

ք․ Երևան, Աբովյան 48,28

ք․ Երևան, Օհանովի 9/1

ք․ Երևան, Ավան համայնք, Ծարավ Աղբյուրի փ, 55/5 շ 330 տարածք

ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3

ք․ Երևան, Կոմիտասի 12շ, 99 տարածք

ք․ Երևան,Արշակունյաց պող․ , 34/3 շենք,1-ին հարկ թիվ 15 տարածք

ք․ Վաղարշապատ, Վազգեն Առաջինի փ․ , 6/1


Смотреть все