Alfapharm

Հերքում

 
Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ 2018թ. հուլիսի 20-ին «Ժամանակ» օրաթերթի թիվ 139 (3617) համարում հրապարակվել էր «Ժուլիկություն» վերտառությամբ հոդված, որը չէր համապատասխանում իրականությանը և արատավորում էր «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ի գործարար համբավը:
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ն բազմիցս դիմել է «Ժամանակ» օրաթերթին, որպեսզի վերջինս հերքի հրապարակված հոդվածը, սակայն արձագանք չստանալով Ընկերությունն իր իրավունքների պաշտպանությամբ պայմանավորված 2018թ. օգոստոս ամսին դիմել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և այսօր ունենք դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնություն, որն ապացույց է այն մասին, որ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ին վերաբերող չգրանցված դեղերի և օգնության դեղերի վաճառքի մասին տեղեկատվությունները չէին համապատասխանում իրականությանը և ունեին Ընկերության գործարար համբավը արատավորելու միտում:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բազմաթիվ լրատավական ընկերություններ վերահրապարակել են «Ժամանակ» օրաթերթի հրապարակումը, խնդրում ենք այդ նույն լրատվական ընկերություններին հրապարակել սույն հերքման տեղեկատվությունը:
Հերքման տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.1in.am/2675023.html


Смотреть все