Alfapharm | Новости
Новости



Մամուլի հաղորդագրություն

20.07.2018
Հարգելի հաճախորդներ, գործընկերներ և լրատվամիջոցներ.

Տեղեկացնում ենք, որ «Ժամանակ» օրաթերթի 20.07.2018թ.-ի թիվ 139 (3617) համարի 1-ին էջում «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության վերաբերյալ «Ժուլիկություն» վերտառությամբ հրապարակվել է նյութ, հետևյալ բովանդակությամբ.  
«Մեր հավաստի տեղեկություններով՝ «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը զբաղվում է չգրանցված դեղերի վաճառքով. Անգամ որպես օգնություն ստացված դեղեր կարելի է գտնել «Ալֆա-Ֆարմի» դեղատներում, այն էլ՝ բավական թանկ գներով: Օրինակ՝ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծվող «Ադվիլ» դեղահաբերը կարելի է հայտնաբերել միայն վերոնշյալ դեղատների ցանցում: Նշենք, որ Երևանյան դեղատներում իբրև օգնություն ներկրվող դեղեր վաճառելը օրինաչափ է դարձել, իսկ ներկրողները այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում, քանի որ թե՛ ներկրողները, թե՛ դեղատների սեփականատերերը ստվերային գործունեություն են ծավալում հենց վերևների գիտությամբ և թողտվությամբ»: 
Ընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ երբևէ չի զբաղվել չգրանցված, ինչպես նաև օգնության դեղերի առքուվաճառքով: Մշտապես գործել է օրինականության սկզբունքի պահպանմամբ՝ պահպանելով թափանցիկություն: «Ադվիլ» դեղահաբերը երբևէ չեն վաճառվել ընկերության դեղատնային ցանցում: 
Վստահ ենք, որ վերոշարադրյալ նյութը չի համապատասխանում իրականությանը: Այն հիմնավորված և պատճառաբանված չէ: Իր մեջ պարունակող տեղեկատվությունը միտված է Ընկերության գործարար համբավը արատավորելուն, որի կապակցությամբ ընկերությունը արտադատական կարգով վեճը լուծելու անհնարինության դեպքում մտադիր է «ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից դատական կարգով պահանջել հերքում, գործարար համբավը արատավորող գործողությունների դադարեցում և վնասների հատուցում: 
Ընկերությունը դիմել է «Ժամանակ» օրաթերթի խմբագրությանը հերքել հրապարակված տեղեկատվությունը, հակառակ դեպքում կդիմի ՀՀ օրենքներով նախատեսված քայլերի:  

Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ
ՀՀ, 0043, Երևան, Շիրակի փ. 1/68
Հեռ՝ (+374 60) 700 500
Էլ. փոստ՝ alfapharm@alfapharm.am
www.alfapharm.am

Ալֆա-Ֆարմ Online դեղատուն

01.04.2018

Ալֆա-Ֆարմ դեղատների ցանցը այժմ արդեն մեկ քայլ ավելի մոտ է:

Հարգելի հաճախորդ,
Սիրով տեղեկացնում ենք, որ այժմ արդեն կարող եք շուրջօրյա պատվիրել Ձեզ անհրաժեշտ դեղորայքը տանից` Ալֆա-Ֆարմ Online դեղատան միջոցով:
Պարզապես զանգահարեք 060 700 500 հեռախոսահամարով և մեր առաքիչները հաշված րոպեների ընթացքում կառաքեն Ձեր պատվերը քաղաքի ցանկացած հատված:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
Առաքումն իրականացվում է Երևան քաղաքում, 2 000դրամ և ավել պատվեր կատարելու դեպքում:
Առաքումն արժե 500դր, իսկ 10 000 դրամ և ավել պատվերի դեպքում` անվճար է: