Alfapharm | Новости
Новости



ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է

03.03.2021
    Հիմք ընդունելով 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու եւ շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը, 18-րդ, 22-րդ եւ 26-րդ կետերը եւ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի փետրվարի 22-ի թիվ 0101016121 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ 5-ՆՕԿ նիտրօքսոլին 50մգ թաղանթապատ դեղահատեր (50), պլաստիկե տարայում Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա, Սլովենիա՝ բաց թողնման հսկող, Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Կոլոդվորսկա փ. 27, Մենգես, 1234, Սլովենիա՝ դեղաձեւն արտադրող, փաթեթավորող, Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա (Սլովենիա)-ի համար դեղի GJ1061, GJ1062, GR4933, GR7480, GS6407, GT1514, HA7288, HA729O,HA7292, HD2591, HFO537, HGO3O2, HG6985, HH6297, HJ8368, HJ8369, HL1124, HL1218, HL5564, HL7984, HL7985, HL7990, HN1206, HN6478, HT6824, HU4O18, HU8335, HU8628, JN9252, JW5951, JW5952, JW5953, JX6321, KE4932, KE7620, KF8887, KF8921, KM3O77, KM3078, KM4009 սերիաների ընթացիկ կայունության փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի անհամապատասխանություն, ուստի հիմք ընդունելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը եւ ՀՀ կառավարության 2019 թ. փետրվարի 28-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգը, անհրաժեշտ է դադարեցնել դեղի վերոնշյալ սերիաների շրջանառությունը։

Ակցիա Avene-ից՝ նվիրված կանանց միամսյակին

28.02.2021

Սիրելի հաճախորդներ, ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ կանանց միամսյակին ընդառաջ՝ մարտի 1-ից ապրիլի 7-ը ներառյալ կատարելով 18.000 դրամ և ավելի գնումներ Avène ապրանքանիշից՝ կստանաք նվեր կոսմետիկ պայուսակ և մաքրող միջոց՝ ձեր ընտրությամբ: Մաքրող միջոցներից կարող եք ընտրել.
  - Avène մաքրող մուս՝ նորմալ և կոմբինացված մաշկի համար,
  - Avène նուրբ մաքրող լոսյոն գերզգայուն և գրգռված մաշկի համար,
  - Avène TriXera մաքրող գել չոր և շատ չոր մաշկի համար,
  - Avène XeraCalm A.D. լվացվելու յուղ լիպիդային շերտը վերականգնող շատ չոր և ատոպիկ մաշկի համար,
  - Avène միցելյար լոսյոն շպարը մաքրելու համար:


Մինչև 40% զեղչ՝ նվիրված կանանց միամսյակին

28.02.2021
 

Սիրելի հաճախորդներ, սիրով տեղեկացնում ենք, որ ս․թ․ մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ Ալֆա-Ֆարմում գործում է մինչև 40% զեղչ Avene, Ducray, Vichy, La-Roche Posay, Bioderma, Swiss Image, Himalaya, Mustela, Maternea, Bebble, Footprim, Lavena, Footness, Avanta ապրանքանիշերի ողջ տեսականու համար։
Զեղչված ողջ տեսականուն կարող եք ծանոթանալ Ալֆա-Ֆարմի բջջային հավելվածում` onelink.to/alfapharm ։
Նվիրեք Ձեր սիրելիներին որակյալը։

Գարնանային խաղարկություն

28.02.2021


«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն հայտարարում է գարնանային խաղարկություն։

Խաղարկության կանոններն են․

1.     Մարտի 1-ից ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդն Ալֆա-Ֆարմ դեղատներից պետք է կատարի 5,000 դրամ և ավել գնումներ կոսմետիկ խնամքի միջոցների Avene, Ducray, Vichy, La-Roche Posay, Bioderma, Swiss Image, Himalaya, Mustela, Maternea, Bebble, Footprim, Lavena, Footnes, Avanta ապրանքանիշերից, մանկական պարագաներից և Wet Brush սանրերի տեսականուց։

2.     Յուրաքանչյուր 5,000 դրամ գնման դիմաց լրացվելու է 1 կտրոն՝ այսինքն, եթե կատարվել է 20,000 դրամի գնում, ապա կլրացվի 4 կտրոն մասնակցի տվյալներով։ Եթե ապրանքների վրա գործում են զեղչեր, ապա կտրոնների լրացման համար հիմք է ընդունվում զեղչված արժեքը, օրինակ՝ եթե գնման արժեքը կազմում է 25,000 դրամ ու զեղչով վերջնական զամբյուղը կազմում է 22,000 դրամ, ապա լրացվելու է խաղարկության 4 կտրոն, ոչ թե 5։

3.     Դեղատան աշխատակիցը գնման գումարից կախված տրամադրում է համապատասխան քանակի կտրոններ, որոնցում լրացվում են մասնակցի մասին հետևյալ տվյալները

3.1. Անուն Ազգանուն

3.2. Ալֆա կուտակային քարտի համարը (եթե հաճախորդը չունի Ալֆա-Ֆարմի կուտակային քարտ, ապա աշխատակիցը նրան տրամադրում է նոր կուտակային քարտ)

3.3. Հեռախոսահամար

4.     Մասնակցության կտրոնի 1 օրինակ գնման ՀԴՄ կտրոնի հետ տրամադրվում է հաճախորդին։

5.     Օնլայն գնման դեպքում գնման ծավալին համապատասխան քանակի կտրոններ մասնակցի տվյալներով լրացվում են և գցվում խաղարկության արկղի մեջ Ընկերության գլխավոր գրասենյակում։ Օնլայն գնման պարագայում մասնակցին մասնակցության կտրոն չի տրամադրվում, այլ տրամադրվում է միայն տվյալ գնման ՀԴՄ կտրոնը, իսկ շահելու դեպքում շահումը ստանալու համար մասնակիցը պետք է ներկայացնի գնման ՀԴՄ կտրոնը և անձնագիրը (կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ)։ ՀԴՄ կտրոնը կամ անձնագիրը չներկայացնելու դեպքում շահումը կարող է համարվել անվավեր։

6.     Յուրաքանչյուր մասնակից կարող է շահել 1 մրցանակ։ Եթե շահելուց հետո հաճախորդի կտրոնը նորից դուրս բերվի խաղարկության թմբուկից, ապա այն կհամարվի անվավեր և այդ մրցանակի համար կխաղարկվի նոր կտրոն։

7.     Մրցանակների խաղարկության ժամանակ պատահականության սկզբունքով թմբուկից դուրս է բերվելու խաղարկվող նվերի կտրոնը ու տվյալ մասնակցի հեռախոսահամարին կատարվելու է հեռախոսազանգի 3 փորձ։ Եթե կապ հաստատելու 3 փորձն էլ ձախողվում է, ապա կտրոնը համարվում է անվավեր և այդ մրցանակի համար դուրս է բերվում նոր կտրոն։

8.     Եթե շահող մասնակիցը նվերը ստանալիս չի ներկայացնում մասնակցության կտրոնի իր օրինակը (օնլայն գնման պարագայում շահելու դեպքում մասնակցության կտրոն ներկայացնելը պարտադիր չէ), ՀԴՄ կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթ կամ ներկայացված կտրոնները և փաստաթղթերն ամբողջությամբ չեն բավարարում խաղարկության պայմաններին, ապա շահումը կհամարվի անվավեր և այդ մրցանակը կխաղարկվի կրկին։ Մրցանակները ստանալու համար հաղթող մասնակիցը պիտի ներկայացնի անձնագիր, մասնակցության կտրոնի իր օրինակը, գնման ՀԴՄ կտրոնը։

9.     Խաղարկությանը չեն կարող մասնակցել «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ աշխատակիցները, նրանց կինը/ամուսինը, զավակները։

 

Խաղարկվելու են հետևյալ մրցանակները՝

1.     IPhone 12 128 GB,

2.     Play Station 5 խաղային համակարգ,

3.     հանգիստ Դիլիջանում՝ 2 հոգու համար 5 օրով,

4.     3 հատ 50,000 դրամին համարժեք Ալֆա նվեր քարտ առանձին-առանձին։ 

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իրավունք է վերապահում փոփոխել խաղարկության պայմանները՝ դրա մասին նախապես տեղեկացնելով իր պաշտոնական կայքում և/կամ սոց ցանցերում իր պաշտոնական էջերում։

Խաղարկության ամփոփումը տեղի կունենա 15/04/2021թ-ին, ժամը՝ 21։00-ին, ուղիղ հեռարձակմամբ՝ Ալֆա-Ֆարմի սոցիալական էջերում։

10% կուտակում Pufies ապրանքանիշի տակդիրների համար

15.02.2021

Սիրելի հաճախորդներ, փետրվարի 14-ից մարտի 15-ը ներառյալ Pufies ապրանքանիշի տակդիրների ցանկացած ամբողջական տուփ գնելիս կստանաք 10% կուտակում՝ Ձեր Ալֆա կուտակային քարտին:


Կուտակային քարտի միավորները կարող եք օգտագործել հետագայում դեղատնից գնումներ կատարելիս: