
ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՄԵՆԵՋԵՐ
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքների
կառավարման գիտելիքներով դեղագետ/դեղագործ մասնագետների՝ Ընկերության առանձին ապրանքային
ուղղությունների՝ դեղորայքային կատեգորիաների կառավարման համար:
Աշխատանքային պարտականություններ
·
Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝
պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների
և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ,
·
Մշակել և ղեկավարությանը ներկայացնել վաճառքի ծավալների խթանմանն
ուղղված երկարաժամկետ ռազմավարական պլաններ,
·
Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ
մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման համար,
համագործակցել նոր մատակարար ընկերությունների հետ, ձեռք բերել Ընկերության համար
լավագույն պայմաններ,
·
Մշտապես բարելավել ու վերանայել մատակարարներից գնման
կարգերը և պայմանագրերը՝ ըստ Ընկերության գործող քաղաքականության, մշակել
գնումների իրականացման և գնի վերահսկման քաղաքականություններ և ընթացակարգեր,
·
Մասնակցել ապրանքների գների ձևավորմանը՝ ելնելով Ընկերության
գնային քաղաքականությունից ու առկա վերլուծության արդյուներից, մասնակցել վաճառքի
գնային ռազմավարության մշակմանը և ապահովել դրա իրականացումը,
·
Բացահայտել կազմակերպության մրցակցային առավելությունները և
թերությունները, մասնակցել գովազդային արշավների կազմակերպման և իրականացման
գործընթացին,
·
Կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների
վերլուծություններ, լավ ու վատ վաճառքների պատճառների ուսումնասիրություններ,
պատրաստել հաշվետվություններ,
·
Կատարել կանխատեսումներ և վերլուծություններ առանձին ապրանքախմբերի
վերաբերյալ՝ դրանց կայուն աճն ապահովելու համար,
·
Վերլուծել վաճառքների օրինաչափությունները,
սեզոնայնությունը և կանխատեսել, պլանավորել վաճառքների հետագա զարգացումները,
·
Որոշել ապրանքների ճիշտ դասավորվածությունը՝ դրանց
ցուցադրությունը լավագույնս ապահովելու համար՝ համաձայն Գովազդի մասին օրենքի պահանջների,
·
Վերահսկել և հետևել ապրանքների և ապրանքախմբերի
առկայությանը, դասավորվածությանը և ժամկետներին, հետևել դեղատների միջև ապրանքների
տեղափոխություններին,
·
Ձևակերպել, ղեկավարել և համակարգել ապրանքների
պրոմո-խորհրդատվությանն ուղղված մարքեթինգային գործառույթները և ռազմավարությունը,
·
Համագործակցել դեղատների անձնակազմի հետ՝ վաճառքի
առանձնահատկությունների, ապրանքների դասավորվածության հարցերի, վաճառքի խթանման
աշխատանքների կազմակերպման նպատակով,
·
Մասնակցել անձնակազմի ուսուցման, ապրանքագիտության
դասընթացների անցկացմանը։
Պահանջվող
որակավորում
·
Դեղագիտական/դեղագործական կրթություն (դեղորայքային
կատեգորիաների կառավարման համար),
·
Աշխատանքային փորձ վաճառքների կառավարման ոլորտում,
·
Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու
գիտելիքներ,
·
Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
·
Քանակական և որակական վերլուծություններ անելու
ունակություն,
·
Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու
ունակություն,
·
Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու
միջանձնային հմտություններ,
·
Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ,
·
Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և
վերջնաժամկետների պահպանման,
·
MS office փաթեթի գերազանց իմացություն,
·
Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ
ներգրավելու ունակություն:
Հետաքրքրված
թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել career@alfapharm.am
էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Կատեգորիայի մենեջեր»: