
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է
03.03.2021Ակցիա Avene-ից՝ նվիրված կանանց միամսյակին
28.02.2021
Մինչև 40% զեղչ՝ նվիրված կանանց միամսյակին
28.02.2021
Գարնանային խաղարկություն
28.02.2021
Խաղարկության կանոններն են․
1. Մարտի 1-ից ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդն Ալֆա-Ֆարմ դեղատներից պետք է կատարի 5,000 դրամ և ավել գնումներ կոսմետիկ խնամքի միջոցների Avene, Ducray, Vichy, La-Roche Posay, Bioderma, Swiss Image, Himalaya, Mustela, Maternea, Bebble, Footprim, Lavena, Footnes, Avanta ապրանքանիշերից, մանկական պարագաներից և Wet Brush սանրերի տեսականուց։
2. Յուրաքանչյուր 5,000 դրամ գնման դիմաց լրացվելու է 1 կտրոն՝ այսինքն, եթե կատարվել է 20,000 դրամի գնում, ապա կլրացվի 4 կտրոն մասնակցի տվյալներով։ Եթե ապրանքների վրա գործում են զեղչեր, ապա կտրոնների լրացման համար հիմք է ընդունվում զեղչված արժեքը, օրինակ՝ եթե գնման արժեքը կազմում է 25,000 դրամ ու զեղչով վերջնական զամբյուղը կազմում է 22,000 դրամ, ապա լրացվելու է խաղարկության 4 կտրոն, ոչ թե 5։
3. Դեղատան աշխատակիցը գնման գումարից կախված տրամադրում է համապատասխան քանակի կտրոններ, որոնցում լրացվում են մասնակցի մասին հետևյալ տվյալները․
3.1. Անուն Ազգանուն
3.2. Ալֆա կուտակային քարտի համարը (եթե հաճախորդը չունի Ալֆա-Ֆարմի կուտակային քարտ, ապա աշխատակիցը նրան տրամադրում է նոր կուտակային քարտ)
3.3. Հեռախոսահամար
4. Մասնակցության կտրոնի 1 օրինակ գնման ՀԴՄ կտրոնի հետ տրամադրվում է հաճախորդին։
5. Օնլայն գնման դեպքում գնման ծավալին համապատասխան քանակի կտրոններ մասնակցի տվյալներով լրացվում են և գցվում խաղարկության արկղի մեջ Ընկերության գլխավոր գրասենյակում։ Օնլայն գնման պարագայում մասնակցին մասնակցության կտրոն չի տրամադրվում, այլ տրամադրվում է միայն տվյալ գնման ՀԴՄ կտրոնը, իսկ շահելու դեպքում շահումը ստանալու համար մասնակիցը պետք է ներկայացնի գնման ՀԴՄ կտրոնը և անձնագիրը (կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ)։ ՀԴՄ կտրոնը կամ անձնագիրը չներկայացնելու դեպքում շահումը կարող է համարվել անվավեր։
6. Յուրաքանչյուր մասնակից կարող է շահել 1 մրցանակ։ Եթե շահելուց հետո հաճախորդի կտրոնը նորից դուրս բերվի խաղարկության թմբուկից, ապա այն կհամարվի անվավեր և այդ մրցանակի համար կխաղարկվի նոր կտրոն։
7. Մրցանակների խաղարկության ժամանակ պատահականության սկզբունքով թմբուկից դուրս է բերվելու խաղարկվող նվերի կտրոնը ու տվյալ մասնակցի հեռախոսահամարին կատարվելու է հեռախոսազանգի 3 փորձ։ Եթե կապ հաստատելու 3 փորձն էլ ձախողվում է, ապա կտրոնը համարվում է անվավեր և այդ մրցանակի համար դուրս է բերվում նոր կտրոն։
8. Եթե շահող մասնակիցը նվերը ստանալիս չի ներկայացնում մասնակցության կտրոնի իր օրինակը (օնլայն գնման պարագայում շահելու դեպքում մասնակցության կտրոն ներկայացնելը պարտադիր չէ), ՀԴՄ կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթ կամ ներկայացված կտրոնները և փաստաթղթերն ամբողջությամբ չեն բավարարում խաղարկության պայմաններին, ապա շահումը կհամարվի անվավեր և այդ մրցանակը կխաղարկվի կրկին։ Մրցանակները ստանալու համար հաղթող մասնակիցը պիտի ներկայացնի անձնագիր, մասնակցության կտրոնի իր օրինակը, գնման ՀԴՄ կտրոնը։
9. Խաղարկությանը չեն կարող մասնակցել «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ աշխատակիցները, նրանց կինը/ամուսինը, զավակները։
Խաղարկվելու են հետևյալ մրցանակները՝
1. IPhone 12 128 GB,
2. Play Station 5 խաղային համակարգ,
3. հանգիստ Դիլիջանում՝ 2 հոգու համար 5 օրով,
4. 3 հատ 50,000 դրամին համարժեք Ալֆա նվեր քարտ առանձին-առանձին։
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իրավունք է վերապահում փոփոխել խաղարկության պայմանները՝ դրա մասին նախապես տեղեկացնելով իր պաշտոնական կայքում և/կամ սոց․ ցանցերում իր պաշտոնական էջերում։
Խաղարկության ամփոփումը տեղի կունենա 15/04/2021թ-ին, ժամը՝ 21։00-ին, ուղիղ հեռարձակմամբ՝ Ալֆա-Ֆարմի սոցիալական էջերում։
10% կուտակում Pufies ապրանքանիշի տակդիրների համար
15.02.2021Սիրելի հաճախորդներ, փետրվարի 14-ից մարտի 15-ը ներառյալ Pufies ապրանքանիշի տակդիրների ցանկացած ամբողջական տուփ գնելիս կստանաք 10% կուտակում՝ Ձեր Ալֆա կուտակային քարտին:
Կուտակային քարտի միավորները կարող եք օգտագործել հետագայում դեղատնից գնումներ կատարելիս:
