

«Ալֆա Քարտ» - «Բոնուսային» ծրագիր
կորպորատիվ հաճախորդների համար
«Ալֆա Քարտ» կորպորատիվ հաճախորդների բոնուսային կուտակային ծրագիրը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին կատարել գնումներ «Ալֆա-Ֆարմ» դեղատներից, դրանց դիմաց կուտակել միավորներ և ծախսել ցանկացած ժամանակ` մաս-մաս կամ ամբողջությամբ (1 միավորի արժեքը 1 դրամ է):
Միավորները կուտակվում են կախված հաճախորդի միանվագ կատարված գնումների գումարի չափից` ըստ հետևյալ սանդղակի.
●
6 միավոր յուրաքանչյուր
100 դրամի դիմաց`
մինչև 10 000 դրամ
միանվագ գնում կատարելու դեպքում
●
7
միավոր յուրաքանչյուր
100 դրամի դիմաց`
10 000-ից մինչև
20 000 դրամ միանվագ գնում կատարելու դեպքում
●
9
միավոր յուրաքանչյուր
100 դրամի դիմաց`
20 000 դրամ և
ավել միանվագ գնում կատարելու դեպքում
●
+1 լիացուցիչ միավոր յուրաքանչյուր 100 դրամի դիմաց` 40 000 դրամ և ավել միանվագ գնում կատարելու դեպքում
Քարտապանը հնարավորություն ունի նաև հիմնական սանդղակից զատ կուտակել լրացուցիչ բարձր միավորներ`
● «Հատուկ» բարձր միավորներ յուրաքանչյուր 100 դրամի դիմաց` յուրաքանչյուր քարտապան ունի հնարավորություն նշել 2 «Հատուկ ապրանքատեսակ», որը նա կարող է գնել և ստանալ լրացուցիչ միավորներ: Ապրանքները կարող են փոփոխվել ամեն 3 ամիսը մեկ: Նշյալ կուտակումների դեպքում ստանդարտ կուտակման սանդղակը չի գործում։
●
«Հատուկ»
բարձր միավորներ
յուրաքանչյուր
100 դրամի դիմաց`
յուրաքանչյուր քարտապան ունի հնարավորություն կուտակել բարձր միավորներ հետևյալ ապրանքանիշերի ապրանքատեսակները գնելիս` Avene, Vichy, La-Roche-Posay, Ducray, Bambo, Mustela, Bebble, Maternea, Derma, Canpol, Abena, Lavena, Abri, Bioderma, Swiss image, Himalaya:
●
+1 լրացուցիչ միավոր յուրաքանչյուր 100 դրամի դիմաց` յուրաքանչյուր քարտապան կունենա հնարավորություն կուտակել բարձր միավորներ կատարելով գնումներ ամսվա կիրակի օրերին:
*1 տարուց ավել քարտը չօգտագործելու դեպքում, այն ավտոմատ կարգելափակվի:
*Ցածր միավորներ կարող են տրամադրվել կամ ընդհանրապես չտրամադրվել ընկերության կողմից սահմանված որոշ փոքրաքանակ ապրանքախմբերի համար, որոնք վաճառվում են ցածր գներով կամ «Հատուկ զեղչով»-ով: