Alfapharm

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը

Հայտնում ենք, որ սույն թվականի փետրվարի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթում   հրապարակվել է «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկատվություն (տե՛ս՝ http://www.tert.am/am/news/2018/02/14/zhoghovurd/2613884 հղմամբ):

Ի պատասխան վերոնշյալ նյութին՝ տեղեկացնում ենք, որ այն  չի համապատասխանում իրականությանը:

  «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի բաժնետերերի ցանկին կարող եք ծանոթանալ դիմելով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ: Այնուամենայնիվ, պաշտոնապես հայտնում ենք, որ հրապարակված անձը կամ փոխկապակցված անձիք Ընկերության բաժնետերերի ցանկում ընդգրկված չեն և երբեք չեն եղել:

   Ինչ վերաբերում է «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից հարկային վճարումների կրճատմանը, հայտնում ենք, որ դա կապված է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող դրույթների կատարման հետ: Այն է՝ մանրածախ դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձը իրավունք չունի զբաղվելու մեծածախ իրացմամբ: Այդ հիմնավորմամբ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն 2017թ.-ին մեծամասամբ իրականացրել է դեղերի մանրածախ իրացում, իսկ «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ն՝ մեծածախ ներկրում և իրացում:

Ընկերությունը խնդրել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը հերքել հրապարակված տեղեկատվությունը, հակառակ դեպքում կդիմի ՀՀ օրենքներով նախատեսված քայլերի:  



Դիտել բոլորը