Alfapharm | ԱլֆաՕնլայն
ԱլֆաՕնլայն

Alfa-Pharm հավելվածի օգտագործման պայմանները

Ալֆա-Ֆարմ հավելվածի բոնուսային ծրագիր

Շնորհակալություն AlfaPharm հավելվածն (application) (այսուհետ նաև՝ Հավելված)  օգտագործելու համար: Հավելվածը «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության` գտնվող ՀՀ, ք. Երևան, Շիրակի 1/68 կողմից տրամադրվող անհատույց ծառայություն է: Հավելվածի օգտագործումը պետք է համապատասխանի Հավելվածի օգտագործման պայմաններին (այսուհետ՝ «Պայմաններ»): 


1 Կուտակային միավորը համարժեք է 1 ՀՀ դրամին (Ալֆա Քարտի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ)

Հավելվածը «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության` գտնվող ՀՀ, ք. Երևան, Շիրակի 1/68 կողմից տրամադրվող անհատույց ծառայություն է: Հավելվածի օգտագործումը պետք է համապատասխանի Հավելվածի օգտագործման պայմաններին (այսուհետ՝ «Պայմաններ»):

Տեղեկատվության հասանելիություն և օգտագործում

Դուք կարող եք օգտագործել Հավելվածը Ձեր հեռախոսում (այսուհետ՝ «Սարք») «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության դեղատնային ցանցի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն դիտարկելու, գտնելու, ինչպես նաև առցանց պատվերներ իրականացնելու համար: «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հավելվածից բացի այլ հավելվածի միջոցով «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության դեղատնային ցանցի վերաբերյալ հասանելի դարձած որևէ Տեղեկատվության համար։

Թարմացումներ

Հավելվածի կառուցվածքը և Տեղեկատվությունը հնարավոր է թարմացման կարիք ունենան, օրինակ՝ վրիպակների շտկման, գործառույթների ընդլայնման, փլագինների ավելացման կամ նոր տարբերակների համար (հավաքական՝ «Թարմացումներ»): Նման թարմացումները կարող են պահանջվել, որպեսզի Դուք կարողանաք օգտագործել Հավելվածը: Ընդունելով այս պայմաններն ու օգտագործելով Հավելվածը՝ Դուք համաձայնում եք ավտոմատ ստանալ նշված Թարմացումները:

Գնումներ և Վճարումներ: Ապրանքի (Դեղեր, բուժ. պարագաներ և ոչ պարենային ապրանքներ, մանկական սնունդ) գնում

Երբ Դուք հավելվածի միջոցով գնում եք Ապրանք, Դուք ըստ այս Պայմանների առանձին գործարք եք կնքում (կիրառելիության դեպքում) վաճառողի հետ, որը հանդիսանում է  «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերությունը:

Գնման առանձին գործարքը հանդիսանում է այս Պայմանների լրացում։

Ապրանքի գնման գործարքը համարվում է կնքված այն պահին, երբ ստանում եք հաղորդագրություն, որով հաստատվում է ապրանքի գնումը, և այս գործարքն ուժի մեջ է մտնում անմիջապես, երբ գնումն ավարտվում է։

Նախնական պատվերներ

Երբ Դուք տեղադրում եք ապրանքի համար նախնական պատվեր, այդ ապրանքի գնման գործարքը կնքվում է, երբ  Ձեզ ուղարկվում  է հաղորդագրություն պատվերը  ընկերության կողմից հաստատելու մասին:

Մեզ անհրաժեշտ կլինի չեղարկել Ձեր նախնական պատվերը, եթե ապրանքը հանվում է Հավելվածի միջոցով վաճառքից և այն դեպքում, երբ գինը փոխվում է նախքան Ձեր պատվերի կատարումը:

Վճարումների կատարման եղանակներ

Հավելվածի միջոցով ապրանք գնելիս Դուք կարող եք ընտրել վճարման եղանակներից մեկը՝ 

Կանխիկ` առաքման պահին

Բանկային տերմինալի միջոցով` առաքման պահին

Առցանց՝ հավելվածի օգնությամբ

Բանկային քարտով վճարում կատարելիս Դուք պետք է ենթարկվեք երրորդ անձի հետ կնքված վերաբերելի պայմաններին կամ այլ իրավական համաձայնագրին, որը կարգավորում է վճարման կատարման տվյալ եղանակի օգտագործումը: Դուք ինքնուրույն պատասխանատվություն եք կրում Հավելվածում Ձեր կողմից կատարվող բոլոր վճարումների հետ կապված վճարման ենթակա բոլոր գումարների համար:

Գներ

Հավելվածում ներկայացված ապրանքի գներն ու հասանելիությունը մինչև գնումը ցանկացած պահի կարող են փոփոխվել:

Տեխնիկական պատճառներով հնարավոր են ապրանքների գների և ապրանքների նկարների ոչ զգալի անհամապատասխանություններ: 

Գնային տարբերության և/կամ նկարների անհամապատասխանության դեպքում կարող եք զանգահարել +374 60 700 500 ներք. 1 հեռախոսահամարին կամ խնդրի մասին գրավոր ներկայացնել «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին`online@alfapharm.am։ 

Բոլոր վաճառքները հանդիսանում են վերջնական

Բոլոր վաճառքները հանդիսանում են վերջնական և վերադարձ, փոխանակում ու հետվճարում չի կատարվում, բացառությամբ հավելվածում գնման պահին առկա տեխնիկական սխալների հետևանքով առկա սխալմունքների պատճառող ապրանքների վերաբեյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության դեպքերի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում և ապրանքների  վերադարձման դեպքերի։ Եթե գործարքի համար նախատեսված է փոխարինում, վերադարձ կամ հետվճարում, ապա այն կարող է չեղարկվել: 


Իրավունքներ և պարտականություններ

Հավելվածի օգտատերն իրավունք ունի ՝

Անվճար հիմունքներով օգտագործել հավելվածը, 
Դիտարկել, գտնել տեղեկատվություն հավելվածում, 
Հավելվածի միջոցով «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերությունից գնել հավելվածում ցուցադրված ապրանքները,
Ապրանքի գնման պատվերը չեղարկել մինչև պատվերը հաստատող հաղորդագրությունը ստանալը, 
«Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության դեղատնային ցանցի վերաբերյալ ստանալ ճշգրիտ տեղեկատվություն,
Առկայության դեպքում կուտակային քարտի վերաբերյալ ստանալ տեղեկատվություն,
Առկայության դեպքում կուտակային քարտի տվյալներն օգտագործել «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության դեղատնային ցանցում միավորներ կուտակելու համար, 
Առկայության դեպքում «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության դեղատնային ցանցում գնումներ կատարելիս օգտագործել կուտակային քարտում առկա միավորները:

Հավելվածի օգտատերը պարտավոր է՝

Հավելվածում գրանցվելիս և  ապրանքի գնման պատվեր կատարելիս տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն, 
Ապրանքի գնման պատվերը չեղարկել մինչև պատվերը հաստատող հաղորդագրությունը ստանալը, 

«Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերությունը իրավունք ունի՝ 

Հավաքագրել օգտատերի վերաբերյալ տեղեկատվություն (անուն-ազգանուն, էլեկտրոնային հասցեն, առաքման հասցեն)
Հավաքագրված տեղեկատվությունը տրամադրել «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության համապատասխան ստորաբաժանումներին՝ ապրանքների առաքումը իրականացնելու համար: 

«Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերությունը պարտավոր է՝ 

Հավելվածում տեղադրել ճշգրիտ տեղեկատվություն, 
Առաքել պատշաճ որակի ապրանքներ, 
Առկայության դեպքում և հավելվածի օգտատերի պահանջով վերջինիս կուտակային քարտին կուտակել միավորներ, 
Ընդունել պատվերի չեղարկումը, եթե այն կատարվել է մինչև առաքման գործընթացը սկսելը,
Օգտատերերի վերաբերյալ տեղեկատվությունը չտրամադրել երրորդ անձանց:


Գաղտնիության քաղաքականություն 

Տեղեկություններ Ձեր մասին

Հավելվածի գաղտնիության քաղաքականությունը բացատրում է մեր վերաբերմունքը Ձեր անձնական տվյալներին և գաղտնիության պաշտպանությանը Հավելվածն օգտագործելիս: Հավելվածը կարող է տրամադրել Ձեր անձնական տվյալները (օրինակ՝ անունը կամ էլ․փոստի հասցեն) «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության դեղատնային ցանցի համապատասխան ստորաբաժանումներին՝ Ձեր գործարքներին ընթացք տալու կամ Ձեզ ապրանքները տրամադրելու համար:
Հավելվածով Ձեր մասին տեղեկությունները պաշտպանվում են ՀՀ օրենսդրության համաձայն:

Այս Պայմանների փոփոխությունները

Այս Պայմանները փոփոխվելու դեպքում Դուք կստանաք ծանուցում, և նոր Պայմաններն ուժի մեջ կմտնեն այդ ծանուցման ժամկետից հետո: Նոր Պայմանները կկիրառվեն Ձեր կողմից ամբողջ Տեղեկատվության օգտագործման և բոլոր հետագա տեղադրումների և գնումների նկատմամբ: Եթե Դուք համաձայն չեք նման փոփոխությունների հետ, Ձեզ հնարավորություն կտրվի դադարեցնել Հավելվածի Ձեր օգտագործումը: